Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահը Կաղարծիում ծանոթացել է ասֆալտապատման աշխատանքներին և նորակառույց շենքի բնակարանային պայմաններին

Արցախի նախագահը Կաղարծիում ծանոթացել է ասֆալտապատման աշխատանքներին և նորակառույց շենքի բնակարանային պայմաններին
Հասարակություն
20:50, 23 август 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնք: Ինչպես  տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է համայնքը մայրուղուն կապող մոտ 5 կմ  երկարությամբ  ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Կապալառու «Վիրաժ» արտադրական կոոպերատիվի ղեկավարի հավաստմամբ՝ ըստ նախատեսված ժամանակացույցի՝  ասֆալտապատման և գծանշման գործընթացն ամբողջությամբ կավարտվի արդեն սեպտեմբերին: 

Քաղաքաշինության նախարարի, շրջանի վարչակազմի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նախագահ Հարությունյանը հետևել է համայնքի փողոցների հենապատերի բետոնապատման աշխատանքներին, ինչպես նաև այցելել օրերս շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի բնակիչներին, ծանոթացել բնակարանային պայմաններին: Շենքի 14 բնակարանները բաժանվել են բազմազավակ և Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքների: Պետական միջոցներով կատարված շինաշխատանքներն իրականացրել է «Ղուրուչուղ» ՍՊԸ-ն:


Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր բնակավայրերը մայրուղիներին կապող ճանապարհների ասֆալտապատումը շարունակում է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես նշելով, որ ենթաշրջանում շուտով կսկսվի Պառավաթումբ, Հաղորտի համայնքների և կավարտվի Մուշկապատի ճանապարհների ասֆալտապատման գործընթացը: Նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակարանաշինության ուղղությամբ համայնքներում պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն՝ հաշվի առնելով առկա ներուժի չափն ու եղած պահանջարկը:

This image has an empty alt attribute; its file name is logo-new.png

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը եղել է նաև Կաղարծիի 19-րդ դարի Սրբ. Թարգմանչանց  եկեղեցում, որը վերանորոգվում է բարեգործական միջոցներով։