Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համաձայն չենք Ադրբեջանի նախագահի ձևակերպման հետ, թե եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են, առկա է գերիների խնդիր.Նիկոլ Փաշինյան

Համաձայն չենք Ադրբեջանի նախագահի ձևակերպման հետ, թե եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են, առկա է գերիների խնդիր.Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
18:37, 26 ноябрь 2021
Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի ձևակերպման հետ, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են` բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից: Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ գերիների և պահվող անձանց խնդիրը մնում է չլուծված.

«Դուք արդեն գիտեք, մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք` թե՛ առերես, թե՛ հեռախոսային զրույցներում, որ առկա է նաև գերիների, ռազմագերիների ու ապօրինի պահվող անձանց խնդիրը: Սա շատ կարևոր հումանիտար խնդիր է: Մենք այսօր այստեղ ենք ոչ միայն բարձրաձայնելու առկա խնդիրները, այլ նաև դրանց լուծումների մասին խոսելու նպատակով»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Բաքուն և Երևանը կոնկրետ որոշումներ են կայացրել՝ Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ.

«Արդեն կոնկրետ շփումներ են նկատվում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյանների միջև: Բացասական մանրուքների ֆոնին, դրական մանրուքները նույնպես պետք է ընդգծել»,-ասաց նա: