Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաղրամյանում ոչ ծիծաղելի կրկես է․ մեղադրյալ Վազգեն Մանուկյանը իր «հզոր» ուսերին մի քանի քրգործեր է շալակել.1in.am

«Իրականում Բաղրամյան պողոտայում պայքար չկա, կան մարդիկ, որոնք խոսում են պայքարի մասին: Գոյություն ունի երկրի Սահմանադրություն, գոյություն ունի Քրեական օրենսգիրք, որի համապատասխան հոդվածով էլ մեղադրյալ Վազգեն Մանուկյանն անցնում է քրեական գործով»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանը:


«Հաղորդագրության համաձայն, և ըստ էության, Վազգեն Մանուկյանը բռնության ու ահաբեկչության կոչեր է արել: Վերջերս այդպիսի դրվագների մի մեծ չափաբաժին շալակեց, և այսօր ևս իր «հզոր» ուսերին մի քանի քրգործեր շալակեց: Արդեն խնդիրը քաղաքական չէ, այլ քննիչների գործն է: Արդեն ոչ թե քաղաքական հայտարարություններ պետք է հնչեն, այլ համապատասխան սենյակներում հնչեն հարցեր և տրվեն ցուցմունքներ, որոնք պետք է արձանագրվեն, և գործին պետք է ընթացք տրվի: Այն, ինչ խոսում են Բաղրամյան պողոտայում, արդեն որևէ քննության չի դիմանում: Այդ ամենը ոչ ծիծաղելի կրկես է հիշեցնում կամ գավառական անհամ ներկայացում: Իրենք ընտրեցին իրենց քաղաքական տխուր վերջաբանը»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը: