Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը 10 տարի առյուծ էր քշում՝ Արցախի հարցը լուծելու փոխարեն. Վահագն Ալեքսանյան

«Տասը տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանը, բացի առյուծ քշելուց, ինչո՞վ էր զբաղված, որ չի լուծել Արցախյան հարցը»,- այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի հայտարարությանը, թե «Քոչարյանը Ալիևի համար վատ երազ էր», ասաց. «Ես չեմ հասկանում, թե ինչ վատ երազ էր, երբ քո թշնամի պետության ղեկավարը քեզ Մեղրի էր խոստանում, 10 տարի շարունակ սեփական պետությունը քայքայում ու խրում էր կոռուպցիայի մեջ, ամենաքիչ ռազմական զինտեխնիկայի ձեռքբերումներն էր ունենում ՀՀ բոլոր ղեկավարների շրջանում, Արցախը դուրս էր թողնում բանակցային գործընթացից»,- ասաց նա և հիշեցրեց, թե ինչպես էին բոլորը՝ սկսած «5-րդ չարիքից», վերջացրած Աշոտյանով, դեմ կանգնում փուլային տարբերակի քննարկմանը: