Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վեդիում ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ՏԸՀ են ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ

Վեդիում ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների  ավագանու բոլոր թեկնածուները ՏԸՀ են ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ
Քաղաքականություն
10:30, 16 декабрь 2021
Վեդի խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ 

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների  համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով No 13 Տարածքային ընտրական հանձնաժողով ենք ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ։ 

Դիմումները քննարկվելու են այսօր` ժ.11։00֊ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։ 

Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։ 

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին։
 
ԵՎ այդ ապագան միասին ենք կերտելու։