Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ երկրի ԶՈՒ-ն պաշտպանում է իրենց եղբայրների՝ Ադրբեջանի, Հյուսիսային Կիպրոսի, Լիբիայի շահերը

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ երկրի ԶՈՒ-ն պաշտպանում է իրենց եղբայրների՝ Ադրբեջանի, Հյուսիսային Կիպրոսի, Լիբիայի շահերը
Քաղաքականություն
18:48, 17 декабрь 2021
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կայսերի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկրի ԶՈՒ-ն շարունակելու է պաշտպանել իրենց ընկերների ու եղբայրների շահը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Թուրքիայի ԶՈՒ-ն, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ, երկրում ու երկրի սահմաններից դուրս պաշտպանում է մեր և մեր եղբայրների ու ընկերների իրավունքներն ու շահերը, ինչպիսիք են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Լիբիան, Ադրբեջանը»,- ասել է Աքարը։

Նա նշել է, որ թուրքական բանակը պայքար է մղում և՛ ամռանը, և՛ ձմռանը, գիշեր ու ցերեկ, «կմեռնեմ՝ կդառնամ շեհիդ (նահատակ), ողջ կմնամ՝ կդառնամ վետերան» սկզբունքով։

Թուրք պաշտոնյան նաև ասել է, որ հիմա ապրում են ամենալարված փուլը հանրապետության պատմության ընթացքում՝ երկրի անկախության և ինքնիշխանության համար։ Աքարը նշել է, որ երկրի սահմանները պաշտպանվում են ուժեղացված կերպով։