Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան քաղաքի ավագանու նիստը 30 րոպեով ընդմիջվեց․ «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն ներկայացել

Երևան քաղաքի ավագանու նիստը 30 րոպեով ընդմիջվեց․ «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն ներկայացել
Քաղաքականություն
11:27, 21 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևան քաղաքի ավագանու հերթական նիստն անցկացնելու համար քվորում չապահովվեց։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները բոյկոտել էին և չէին ներկայացել նիստին։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կես ժամ ընդմիջում հայտարարեց․ «Կես ժամից եթե քվորում եղավ, նիստը կսկսենք, եթե ոչ՝ կհայտարարենք չկայացած։ Բայց մինչև ընդմիջում հայտարարելը ուզում էի երևանցիներին ուրախալի լուր հայտնել՝ այսօր ևս հայտարարվել է 280 վերելակի մրցույթ։ Ստացվում է՝ մենք 2021թ․ արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր վերջին պատերազմական գործողություններից հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար և 46 վերելակի մրցույթն արդեն իսկ ընթացքի մեջ է, այսինքն՝ ստացվեց 100։ Քանի որ 520-ը արդեն տեղադրված էր, եղավ 620։ 100 վերելակի մրցույթն ավելի վաղ հայտարարել էի, որ ընթանում է, հիմա էլ 280 վերելակի մրցույթ հայտարարվեց։ Փաստացի 2022թ․ մենք Երևանում կունենանք փոփոխված, լրիվ նոր 1000 վերելակ»։