Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կա սուտ, կա լկտի սուտ և կա Քոչարյանամերձ մեդիա․ Քոչարյանամերձ լրատվամիջոցները միտումնավոր կեղծիք են տարածում․ Գևորգ Պապոյան․ Տեսանյութ

Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը իր ելույթում նշեց, որ երեկ իր ներկայացրած պաշտոնական վիճակագրությունը քոչարյանամերձ մեդիա-միջոցները համարել են սուտ ու սխալ և ինչ-որ տվյալներ են ներկայացրել: 

«Ես ներկայացնում էի ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական վիճակագրությունը, որը զետեղված է armstat.am կայքում: Այդ ստերի հեղինակները կարող են մտնել այդտեղ, կա Տվյալների տարածման օրացույցի բաժին, հետո մտնեն Հրապարակումների բաժին՝ ըստ տարիների, մտնեն Հայաստանի ժողովրդագրական հավաքածու-2021 բաժին և «բնակչության» ֆայլի միջից, 6-րդ էջից, սա տպել և կարդալ, իսկ փոխարենը ինձ ներկայացնում են սա. սա ի՞նչ է, սա վիճակագրությո՞ւն է, վիճակագրությունը սա է»,- ասաց Գևորգ Պապոյանը և ցույց տվեց իր ներկայացրած վիճակագրական տվյալները:

Նրա խոսքով՝ իրեն մեղադրում են սխալ տվյալներ ներկայացնելու մեջ: «Ես համոզվեցի, սակայն, այդ մարդիկ ոչ թե չգիտեն, այլ միտումնավոր կեղծիք են տարածում, և եթե Մարկ Տվենի հայտնի ստի դասակարգումով շարժվենք, ապա կարող ենք ասել՝ կա սուտ, կա լկտի սուտ և կա քոչարյանամերձ մեդիա»:

Մանրամասները՝ տեսանյութում: