Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շահումով խաղի ցանկացած տեսակի գովազդը կարգելվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Շահումով խաղի ցանկացած տեսակի գովազդը կարգելվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Քաղաքականություն
14:53, 21 январь 2022
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով արգելվում է շահումով խաղերի, խաղատան կամ խաղասրահի, տոտալիզատորի ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների:

Գովազդը կթույլատրվի նաև 4 աստղանի և բարձր հյուրանոցներում, ինչպես նաև հսկիչ անցակետերում և հենց այն շենքերում, որտեղ խաղեր են անցկացվում։

Նախագիծն ընդունվեց 56 կողմ, 8 դեմ, 16 ձեռնպահ ձայներով: