Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գովազդի մասին օրենքի ընդունումն էապես կրճատելու է խաղացողների տեմպը․ ֆինանսների փոխնախարար

Գովազդի մասին օրենքի ընդունումն էապես կրճատելու է խաղացողների տեմպը․ ֆինանսների փոխնախարար
Տնտեսություն
12:00, 12 январь 2022
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ
կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասաց, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ ինտերնետ շահումով խաղի գովազդի կարգավորումները վերադառնում են մինչև 2000 թվականը կարգավորումների դաշտ և տոտալիազատորների մասով նույնպես գովազդը մոտարկվում է այդ դաշտին։

«Այսինքն՝ մենք օրենքի ընդունումից հետո ունենալու ենք խաղատների, ինտերնետ շահումով խաղերի և տոտալիազատորների միասնական գովազդային դաշտ, ինչը ենթադրում է, որ գովազդ կթույլատրվի միայն 4 աստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այնտեղ, որտեղ իրենք գործունեություն կծավալեն այդ շենքի ճակատային մասում և ներսում, մյուս վայրերում գովազդն արգելված կլինի»,-ասաց Արմեն Հայրապետյանը։  

Նա նաև նշեց, որ թեև այս օրենքի ընդունումն ամբողջական խաղացողների աճի խնդիրը չի կարգավորելու, բայց էապես կրճատվելու է տեմպը, նոր խաղացողները, երիտասարդությունը այդ գայթակղությունը չի տեսնելու, չի ունենալու։