Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է նախագահի հրաժարականի ընթացակարգը

Ազգային ժողովի այսօրվա նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հանրապետության նախագահի հրաժարականին։

«ՀՀ Սահմանադրության 142 հոդվածի և ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի առաջին մասի համաձայան՝ հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 147 հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիումով՝ առաջինը հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահը այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Երկրորդը, հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարի մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում ու հրապարակում է ԱԺ նախագահը։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասաց Ալեն Սիմոնյանը։