Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ո՞վ կարող էր փակ հանդիպմանը ձայնագրել Լուկաշենկոյին, իսկ հետո հրապարակել

Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ո՞վ կարող էր փակ հանդիպմանը ձայնագրել Լուկաշենկոյին, իսկ հետո հրապարակել
Քաղաքականություն
13:31, 02 февраль 2022
Վերջին հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը մեղադրեց ներկայիս իշխանություններին արտահոսքեր կազմակերպելու համար՝ միաժամանակ շեշտելով, որ իր ձեռքի տակ ունի բանակցային բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց կոռեկտ չի համարում դրանք հրապարակելը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.

1. Իսկ պատերազմից հետո Երևանում Լուկաշենկոյի 5 մլրդ դոլարի առաջարկության ձայնագրությունն ո՞վ հրապարակեց, ո՞վ արտահոսք տվեց։ Ո՞վ կարող էր փակ հանդիպմանը ձայնագրել Լուկաշենկոյին, իսկ հետո հրապարակել։

Միայն չասեք, թե հենց ինքը Լուկաշենկոն է ինքն իրեն ձայնագրել ու 44-օրյա պատերազմից հետո հրապարակել:

2. 2020 թվականի հունիսին՝ ԱԺ նախընտրական քարոզարշավին՝ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի հանդիպման ժամանակ, վարչապետի ելույթի ձայնագրությունն ո՞վ հրապարակեց։ Սերժը։

Սերժ Սարգսյանի՝ ընդամենը քմծիծաղի արժանի այս մեղադրանքը ժողովրդական մի լավ խոսք է հիշեցնում՝ «Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»։