Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը ծրագրել է գրավել Կիևը. Բլինքեն

Ռուսաստանը ծրագրել է գրավել Կիևը. Բլինքեն
Քաղաքականություն / Աշխարհ
08:18, 25 февраль 2022
Կրեմլի գործողությունները կհանգեցնեն մարդու իրավունքների զանգվածային խախտման և վկայում են Ռուսաստանի կողմից աշխարհի առաջ ստանձնած պարտավորությունները լիովին մերժելու մասին. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը. հաղորդում է korrespondent.net-ը:

Բլինկենը պնդում է, որ «բոլոր փաստերը վկայում են՝ Ռուսաստանը մտադիր է շրջապատել Կիևը և սպառնալ նրան»։ Դա, նրա կարծիքով, «Կրեմլին թույլ կտա շանտաժի ենթարկել Ուկրաինայի իշխանություններին»։

«Ռուսաստանի գործողությունները վիրավորանք են ժողովրդավարության, մարդու իրավունքների, մարդկային պարկեշտության նկատմամբ»,- ասել է Բլինկենը։

«Ամիսներ շարունակ Ռուսաստանը թաքնվում էր դիվանագիտության հետևում՝ պնդելով, որ չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա։ Այդ ընթացքում, սակայն Կրեմլը նախապատրաստվում էր այս սառնասիրտ հարձակմանը, որի մասշտաբները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո  Եվրոպայում չեն արձանագրվել»,- ասել է Բլինկենը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի