Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է աշխատենք մեր ունեցած բազմաշերտ օրակարգի իրականացման ուղղությամբ. Վարչապետը՝ Ֆրանսիա կատարած այցի մասին

Այսօր՝ մարտի 10-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատվիրակությամբ Ֆրանսիա կատարած այցին և ասաց. «Այնտեղ մասնակցել ենք Ֆրանսիայի Կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին»:

Նրա խոսքով՝ այդ համաժողովն օգտագործելով՝ այժմ պետք է նոր լիցք հաղորդենք Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցությանը. «Եվ ոչ միայն տնտեսական համագործակցությանը, որովհետև մեր պատվիրակության կազմում էին նաև առողջապահության, ՏԿԵ, ԱԳ նախարարները, ԿԳՄՍ երկու փոխնախարարները: Մենք բազմաշերտ օրակարգ ենք ունեցել, և մեզ համար կարևոր է, որ կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա և աշխատենք նաև տնտեսական կապերը ակտիվացնելու ուղղությամբ»:
Վարչապետը նշեց, որ ապրիլին նախատեսված է նաև իր այցը ՌԴ. «Պետք է ամեն ինչ անել, որ այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ինքը հանդիպել է նաև ԵՄ նախագահ Շառլ Միշելի հետ, որի ժամանակ քննարկվել են ԵՄ-Հայաստան համագործակցության հարցերը:

Մանրամասն՝ տեսանյութում: