Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ տարածքային ամբողջականության խախտման դեմ ուղղված կոչերը քրեականացված են, բայց ոչ՝ կարծիք արտահայտելը. Արամ Վարդևանյանը՝ Լիլիթ Ստեփանյանին

Այսօր՝ մարտի 22-ին, մեկնարկել են ԱԺ հերթական նիստի աշխատանքները: 

«Առաջարկում ենք, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը, կամ առավել ևս նշվածը արդարացնելը կամ քարոզելը լինի քրեորեն հետապնդելի արարք»,- Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց նախաձեռնության հեղինակներից մեկը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հիշեցրեց, որ մենք ունենք բավարար չափով գործիքներ, որպեսզի կարողանանք սրբազան արժեքների համար կիրառել գործիքակազմ գործող կարգավորումներով: «Ինչո՞վ չի բավարարում ՀՀ օրենսդրության մեջ արդեն գործող գործիքակազմը, որ դուք ցանկանում եք ևս մեկ գործիք մտցնել օրենսդրության մեջ»,- դիմելով Արամ Վարդևանյանին՝ հարցրեց Լիլիթ Ստեփանյանը:

Ի պատասխան Արամ Վարդևանյանը նշեց, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը այս խնդիրը չի լուծում. «ՀՀ տարածքային ամբողջականության խախտման դեմ ուղղված կոչերը քրեականացված են, բայց ոչ՝ կարծիք արտահայտելը»:

Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե զեկուցողը որքանով է գնահատում հանրային պարսավանքի ինստիտուտը:

Մանրամասն՝ տեսանյութում: