Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շեմը իջեցնում եք. Արդյոք այս նախագիծը համաչա՞փ է հետապնդվող նպատակին. Վլադիմիր Վարդանյանը՝ Արամ Վարդևանյանին

Այսօր՝ մարտի 22-ին, մեկնարկել են ԱԺ հերթական նիստի աշխատանքները: 

«Քրեական օրենսգիրքը արգելում է որևէ ոտնձգությւոն ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Քրեական օրենսդրությւոնը արգելում է նույն երևույթների նկատմամբ արվող հրապարակային կոչերը: Հիմա շեմը իջեցնում եք»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ դիմելով Արամ Վարդևանյանին, և հետաքրքրվեց. «Արդյոք այս նախագիծը համաչա՞փ է հետապնդվող նպատակին»:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը առաջարկում է ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը, կամ առավել ևս նշվածը արդարացնելը կամ քարոզելը համարել քրեորեն հետապնդելի արարք:

Մանրամասն՝ տեսանյութում: