Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թշնամու ելույթները, բառապաշարը լրատվական դաշտ տեղափոխելը թաքնված քարոզչություն է. սա պե՞տք է քրեորեն հետապնդվի. Վահագն Հովակիմյանը՝ Արամ Վարդևանյանին

Այսօր՝ մարտի 22-ին, մեկնարկել են ԱԺ հերթական նիստի աշխատանքները: 

 «Առաջարկում ենք, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը, կամ առավել ևս նշվածը արդարացնելը կամ քարոզելը լինի քրեորեն հետապնդելի արարք»,- Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց նախաձեռնության հեղինակներից մեկը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Ձեր պաշտոնական հիմնավորման մեջ ներքաղաքական դիսկուրսի հետ է կապվում նախագծի ստեղծումը»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը և հավելեց, որ նախագծում նշված հիմնավորումը տարբերվում է այն հիմնավորումից, որը ներկայացնում է Արամ Վարդևանյանը ԱԺ ամբիոնից: 

Վահագն Հովակիմյանը հետաքրքրվեց՝ երբ թշնամու ելույթները, բառապաշարը տեղափոխվում է լրատվական դաշտ, այդ երևույթը ողջ աշխարհում համարվում է թաքնված քարոզչություն. «Ըստ ձեզ՝  այս քարոզչությունը պե՞տք է հետապնդվի»: