Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Էս աստիճան ագրեսիա՞, լուտա՞նք ու հայհոյա՞նք․․․ Պաշտոնապե՞ս»․Ստյոպա Սաֆարյանը՝ ՀՀԿ հայտարարության մասին

«Էս աստիճան ագրեսիա՞, լուտա՞նք ու հայհոյա՞նք․․․ Պաշտոնապե՞ս»․Ստյոպա Սաֆարյանը՝ ՀՀԿ հայտարարության մասին
Քաղաքականություն
11:24, 21 март 2021
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մարտի 20-ի ժամանկագրությամբ ՀՀԿ ֆունկցիոներների գրառումներն արտատպած ոչ հավաստի կայքերի նյութեր աչքովս ընկան։ Չհավատացի կարդացածիս։ Այցելեցի ՀՀԿ պաշտոնական էջ․․․ Ով սարսափ․․․ Ես այդպիսի լեքսիկոն քաղաքականության մեջ չեմ տեսել․․․ Մեկը մեկին հերթ չտալով, մեկը մեկին "գերազանցող"․․․․ Եթե Նիկոլ Փաշինյանի թիմը նրանց լավագույն դեպքում անվանել է "սև", "նախկին" կամ "մերժված", ապա ՀՀԿ-ականների բառաֆոնդում "կապիտուլյանտն" ամենամեղմ բառն է․․․․  Էս ինչ ինքնամերկացումներ են․․․ Էս աստիճան ագրեսիա՞, լուտա՞նք ու հայհոյա՞նք․․․ Պաշտոնապե՞ս․․․»։