Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերների հետ հանդիպման ընթացքում կոչ են արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու ուղղությամբ․ Հայկ Կոնջորյան. լուսանկարներ

ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերների հետ հանդիպման ընթացքում կոչ են արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու ուղղությամբ․ Հայկ Կոնջորյան. լուսանկարներ
Քաղաքականություն
18:05, 30 март 2022
ՔՊ խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շարունակելով Եվրոպական խորհրդարանում մեր հանդիպումները՝ այսօր քննարկումներ ունեցանք ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Կոսմա Զլոտովսկիի և Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի և Վիոլա ֆոն Կրամոն֊Տոբադելի հետ։

Քննարկումների առանցքում գտնվում էին Արցախում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող սադրանքները։

Մեր գործընկերներին կոչ արեցինք կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ։