Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018-ին ինչպես է եկել իշխանության. Վալերի Օսիպյանն Ազատության հրապարակում է

Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018-ին ինչպես է եկել իշխանության. Վալերի Օսիպյանն Ազատության հրապարակում է
Քաղաքականություն
14:40, 18 апрель 2022
Հնարավոր է այսպիսի գործողություններով կանխել հայրենիքի կորուստը, անհնարին ոչինչ չկա, «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018 թվականին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա և ոչինչ կորցված չէ», – ասաց նախկին ոստիկանապետը։
Նա կոչ արեց իր ոստիկան գործընկերներին ծառայությունն իրականացնելիս առաջնորդվել միայն օրենքներով և հիշել, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։