Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում պրոցես է գնում, հիմա ոչինչ չեմ ասի, որ չխանգարեմ․ Մենուա Հովսեփյան

Սյունիքում պրոցես է գնում, հիմա ոչինչ չեմ ասի, որ չխանգարեմ․ Մենուա Հովսեփյան
Հայաստան
17:26, 17 май 2021
«Սյունիքում պրոցես է գնում, հիմա ոչինչ չեմ ասի, որ չխանգարեմ»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ պատասխանելով մեր այն հարցին՝ արդյո՞ք Սև լճի հատվածից հետ են գնում Ադրբեջանի զինծառայողները։

Նշենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ հրապարակեց այսօր ԱԽ նիստում ունեցած իր ելույթը, որտեղ ընդգծում է, որ մայիսի 14-ից սկսած Ադրբեջանի զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, և կա նախանշան, որ այդ պրոցեսը կշարունակվի այսօր։ 

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի ԶՈՒ մի քանի խմբեր հատելով Հայաստանի սահմանը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ առաջացել են նշված մարզերի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։