Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նա վաճառել է հոգին ու հայրենիքը մի գերտերության, որը մեզ շարունակաբար մեջքից հարվածում է․ ԼՀԿ խորհրդի անդամը՝ Վանեցյանի մասին

Նա վաճառել է հոգին ու հայրենիքը մի գերտերության, որը մեզ շարունակաբար մեջքից հարվածում է․ ԼՀԿ խորհրդի անդամը՝ Վանեցյանի մասին
Քաղաքականություն
16:41, 19 апрель 2022
ԼՀԿ խորհրդի անդամ Ռուզաննա Ավագիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Եթե ընկերներիս մեջ կա մեկը, ով մտածում է գնալ հանրային ակցիայի ու աջակցել նրան,
 
ով պետությունից տարիներ շարունակ քերթված փողերով իր ու իր շրջապատի համար գնել էր այնպիսի զենք-զինամթերք, որի մասին ՀՀ ԶՈւ-ը կարող էին միայն երազել պատերազմի ժամանակ, 

Արցախը պաշտպանելու լոզունգի ներքո հավաքագրել էր մարդկանց, ովքեր անտարբեր չէին Արցախի ճակատագրի հանդեպ ու զինվորագրվել էին այդ անձի ղեկավարած զորախմբին,

այդ զենքով ու զինամթերքով գնացել էր Շուշի՝ իբրև թե այն պաշտպանելու, սակայն թողել էր Շուշին, ավելին՝ փախել այնտեղից՝ առանց տարհանելու իրեն վստահած ու իր զորախմբին զինվորագրված անձանց,

ուրեմն, հարգելիներս, լա՛վ մտածեք ուր ենք գնում և ում ջրաղացին եք ջուր լցնում։

Տվյալ անձը բացի սեփական շահից, ուրիշ որևէ այլ բանի մասին ունակ չէ մտածել։ Նա վաճառել է հոգին ու հայրենիքը մի գերտերության, որը մեզ շարունակաբար մեջքից հարվածում է։

Եվ այժմ նրա ու նմանների ձեռամբ հերթական անգամ անսթափ, անհավասարակշիռ իրավիճակի ստեղծումը ձեռնտու է լինելու միայն թշնամիներին (այդ թվում՝ բարեկամ ձևացող), որից, իհարկե, նրանք օգտվելու են։

Մի՛ դարձեք այդ կեղտոտ անիվի մասը։

Իսկ եթե գնաք, այդ սուբյեկտի ականջին ուղղակի հարցրեք՝

Բա ո՞րտեղ թողիր տղերքին՝ Շուշի՞, Շո՞շ, Իսաբուլա՞խ, Դժոխքի ձո՞ր․․․

Որ հանկարծ չմոռանա։