Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարգանքով եմ հիշում զոհված օսմանցի հայերին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ողջ մնացած հարազատներին.Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել

Հարգանքով եմ հիշում զոհված օսմանցի հայերին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ողջ մնացած հարազատներին.Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել
Քաղաքականություն
14:46, 24 апрель 2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել, որը հրապարակվել է նախագահականի պաշտոնական կայքում:Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Նա մասնավորապես նշել է. «Եվս մեկ անգամ հարգանքով եմ հիշում զոհված օսմանցի հայերին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ողջ մնացած հարազատներին։ Մարդկության պարտքն է կիսել այս ընդհանուր ցավը՝ առանց խտրականության»։

Ըստ Էրդողանի՝ երկու ժողովուրդների հազարամյա միասնությունը ոգեշնչման աղբյուր է: Նա համոզմունք է հայտնել, որ ցավը մեծացնելու փոխարեն պետք է միասին կերտել ապագան՝ ոգեշնչված խորը արմատացած հազար տարվա վաղեմություն ունեցող համակեցությամբ: