Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին
Աշխարհ
11:30, 17 июль 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի ու ավերածությունների կապակցությամբ։

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Շտայնմայերին և Գերմանիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում: