Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զարթնի՛ր, Լաո՛, խաշլաման եփեց

Զարթնի՛ր, Լաո՛, խաշլաման եփեց
Քաղաքականություն
23:00, 01 май 2022
Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիրները պար են բռնել, զուռնա֊դհոլ, ծափ ու ծիծաղ։ Հիմա խաշլամա են եփում՝ առանց չափազանցության։

Խաշլամա՛։

Նրանք հավաքվել են՝ Արցախը փրկելու կոչերով։ Սրտի կսկիծով ելույթներ են ունենում պատերազմի զոհերի մասին, Շուշին ու Հադրութը հետ բերելու մասին։

Զոհվածների ծնողների ներկայությամբ՝ ընդդիմադիր փրկիչները հրապարակում պար են բռնել, խաշլամա են սարքում, ուրախանում և փրկում հայրենիքը։

Խրախճանք՝ ողբերգության վրա։ Կամ էլ գուցե՝ խաշլաման քաղաքական հոգեհացի համար է՝ բոլոր նրանց, ովքեր հանուն սեփական ստորագույն շահերի պատրաստ են աճուրդի հանել Արցախը, պատերազմի զոհերի հիշատակը, հայրենիքը։

Հակոբ Կարախանյան