Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք քանի՞ երես ունեք. դարձել եք վերբալ սպարապետներ, Երեւանի կենտրոնում ծնկի եք բերում Ադրբեջանին. Հռիփսիմե Գրիգորյան

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց. «Քոչարյան-Սարգսյան զույգի քաղաքական հենարան հանդիսացող խմբակցություններն այսօր այստեղ չեն, նրանք բողոքի ցույցեր են անում՝ անունը դրած Արցախի փրկություն»:

Նա ընդգծեց, որ քաղաքացիները հոյակապ տեսնում են, թե ովքեր են նրանք և ինչ նպատակով են դա անում. «Բովանդակության բացակայությունը քողարկվում է չստացված գրագողությամբ»:

Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ մարդիկ դժվար թե հավատան, որ այդ մարդիկ են փրկելու Արցախը. «Ասում եք՝ փրկենք Արցախը, և ոչ մի բառ այն մասին, թե ինչպես: Դարձել եք վերբալ սպարապետներ՝ հետ եք բերել Հադրութն ու Շուշին, ծնկի եք բերել Ադրբեջանին, բայց՝ Երևանի կենտրոնում»:

Մանրամասն՝ տեսանյութում: