Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պետք է Պաշտպանին պաշտպանենք քաղաքականացվելու գայթակղությունից. Վիգեն Խաչատրյան

«Մեր պետությունը վերջին 30 տարում ամբողջատիրական համակարգից անցում է կատարում դեպի ժողովրդավարական համակարգ, ինչն ունի բավական դրական կողմեր և իհարկե նաև բարդություններ»,- այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում ՄԻՊ-ի 2021թ. տարեկան գործունեության մասին հաղորդման ժամանակ իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Կարևորելով ՄԻՊ ինստիտուտի դերակատարությունը՝ նա նշեց, որ այդ ինստիտուտը կայացած է, և հավելեց Պաշտպանի պարկեշտության մասին. «Սա նախորդին չփնովելու լավ օրինակ էր, չնայած տեղ ուներ, նախորդի մասին չխոսելու և ինստիտուտը պաշտպանելու: Սակայն, իմ խորը համոզմամբ, Մարդու իրավունքների պաշտպանը վերջին շրջանում քաղաքականացվել էր, ինչը բացասաբար էր անդրադառնում այդ ինստիտուտի աշխատանքների արդյունավետության վրա: Մենք պետք է Պաշտպանին պաշտպանենք նման գայթակղություններից, հետևաբար ճիշտ կլինի, որ ՄԻՊ-ը իր լիազորությունների ժամկետը լրանալուց հետո առնվազն 5 տարի չի կարող գրավել քաղաքական պաշտոն: Սա գայթակղությունից հեռու կպահի ինչպես մեծամասնությանը, այնպես էլ ընդդիմությանը Պաշտպանին իր կողմը քաշելու»:

Մանրամասն՝ տեսանյութում: