Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղք եք, մի հատ հաշիվ տվեք ձեզ՝ ում հետևից եք գնում. Գիտենք՝ ում եք ուզում իշխանության բերել, տեսել ենք էդ մարդուն. Վիգեն Խաչատրյանը՝ ընդդիմությանը․ Տեսանյութ

«Ինկվիզիտորի կերպարները մնացել են»,- այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ հերթական նիստում ՀՌՀ անդամի պաշտոնում Արթուր Մանուկյանի թեկնածության վերաբերյալ քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը և հավելեց, որ ինքը միշտ խուսափել է այդպիսի կերպարներից. «Այն կերպարներից, որոնք միշտ ճիշտ են. դրանց «միշտ ճշտից» վտանգավոր բան չկա»:

Նրա խոսքով՝ հիմա մենք անցնում ենք մեր պետականությունը կառուցելու և կայացնելու փուլ. «Իհարկե պետությունը պետք է լինի ազգային, հենվի մեր արմատների վրա, բայց նա չի կարող չարմատավորել համամարդկային արժեքները: Դրանք պետք է զուգորդվեն»: 

Վիգեն Խաչատրյանն ընդգծեց, որ երբ պետությունը բռնազավթվեց, ժողովրդավարական ինստիտուտները սկսեցին այլասերվել. «Հիմա, երբ մենք պետականությունը մաքրում ենք 20 տարվա կեղտից, այդ կեղտը կուտակածներից ոմանք նորից ուզում են իշխանություն զավթել:

Հիմա այդ հանձնաժողովներ պետք է մուտք գործեն ազգային ու համամարդկային արժեքները կարևորող անհատներ: Խի մենք չգիտե՞նք՝ նախկինում ինչո՞ւ են այդ մարդիկ գնացել այդ հանձնաժողովներ: Մեղք եք, ժողովուրդը վերջնականապես երես կթեքի ձեզանից, մի հատ հաշիվ տվեք՝ ում հետևից եք գնում: Ինչո՞ւ եք ստում՝ ձեր նպատակը իշխանության բերելն է, ոչ թե իշխանություն փոխելը: Գիտենք՝ ում եք ուզում բերել, տեսել ենք այդ մարդուն»:

Մանրամասները՝ տեսանյութում: