Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դատիր ինքդ քեզ». Պարոն Սաղաթելյանի դատարկ աթոռի առաջ թույլ տվեք, որ իմ փոխարեն պատասխանի Էքզյուպերին. Վահագն Ալեքսանյան

«Արդեն երկրորդ շաբաթն է՝ Ազգային ժողովից փախած ման եկող փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, դիմելով մեզ, ասել է՝ դե եթե տղա են, թող գան՝ նկատի ունենալով ինչ-որ մի արտահերթ նիստ, որը երևի թե իրենք կկազմակերպեն: 

Պարոն Սաղաթելյանի դատարկ աթոռի առաջ և պարոն Սաղաթելյանի բացակայությամբ թույլ տվեք իմ փոխարեն պատասխանի հանճարեղ գրող Էքզյուպերին, որը իր «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործության մեջ ունի հետևյալ տողերը. «Ուրեմն դատիր ինքդ քեզ: Դա ամենադժվարն է»: 

Եվ պարոն Սաղաթելյանը, որն արդեն 2 շաբաթ է՝ փախած է Ազգային ժողովից, լավ կանի, որ դատի իրեն»: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։