Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկումներ կան, որոշում չկա. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմադիր որոշ պատգամավորներին մանդատից զրկելու մասին

ԱԺ ճեպազրույցների ընթացքում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հարց ուղղեցին՝ արդյոք մտադրություն կա՞ ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատից զրկելու գործընթաց սկսել:

«Խմբակցությունում նման քննարկում կա: Այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը, և տեսնելով, թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել:

Խմբակցության տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն: Քննարկումներ, այո՛, կան, բայց որոշում չկա: Մեզ մոտ քննարկվում են բոլոր հարցերը, որոնք բխում են հանրային պահանջից»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ քննարկվում է վարչական պաշտոնների հարցը ևս: