Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին շաբաթավերջին կժամանի Հայաստան

ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին շաբաթավերջին կժամանի Հայաստան
Քաղաքականություն
21:49, 15 сентябрь 2022
ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին շաբաթավերջին կմեկնի Հայաստան՝ ի նշան աջակցության Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրին, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով այցից տեղյակ երկու անձանց։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մինչ այս պահը չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ նախատեսվում է, որ Փելոսին Երևանում հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։ ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակի աշխատակազմից տեղեկությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել են։