Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԳ նախարարը Կոսովոյի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ-ի դեմ Բաքվի ագրեսիայի հետևանքները և հումանիտար իրավունքի խախտումները

ԱԳ նախարարը Կոսովոյի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ-ի դեմ Բաքվի ագրեսիայի հետևանքները և հումանիտար իրավունքի խախտումները
Քաղաքականություն
21:40, 20 сентябрь 2022
Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին:

«ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները և Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները:

Դոնիկա Գյորվալա-Շվարցը անդրադարձել է Արևմտյան Բալկաններում իրավիճակին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հեռանկարները: