Քաղաքացիակենտրոն
լրատվություն

5 տարի հետո մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ ուսուցիչը ստանա 800 հազար, 1 մլն դրամ աշխատավարձ. Փաշինյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լացով դպրոց գնացող երեխային մենք ուզում ենք փոխարինել հաճույքով դպրոց գնացող երեխայով, երբ երեխայի համար շատ խիստ նկատողություն լինի ասելը՝ խելոք մնա, թե չէ վաղը դպրոց չես գնա»,- այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ուսուցիչնեի աշխատավարձը ատեստավորմամբ կրկին բարձրանում է, և տարակարգով կրկին էականորեն բարձրանում է՝ 10-50 տոկոսով. «Ոչ թե կառավարությունն է ուսուցչի աշխատավարձը բարձրացնում, այլ ուսուցիչն ինքն է  որոշում՝ իր աշխատավարձը բարձրացնել, թե ոչ»:
Վարչապետը նշեց, որ և կամավոր ատեստավորումը, և տարակարգը պետք է լինեն 5 տարին մեկ, և ամեն անգամ պետք է գործեն աշխատավարձերի բարձրացման ավելի բարձր ստանդարտներ. «Այսինքն՝ եթե հիմա տեսականորեն հնարավորություն ենք ստեղծել, որ ուսուցիչը 120 հազար դրամի փոխարեն ստանա 400 հազար դրամ, 5 տարի հետո մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ ուսուցիչը ստանա 800 հազար, 1 մլն դրամ: Հաջորդ 5 տարում պետք է էլի հնարավորություն ստեղծենք՝ միչև այն կետը, երբ համարենք, որ ուսուցիչն արդեն այնքան աշխատավարձ է ստանում, որ առայժմ կարելի է այդ բարձրացման սանդղակը կանգնեցնել՝ բաց չթողնելով որակի ստուգման մոտիվացիան: Այս փորձը պետք է տարածենք ամեն տեղ»: