Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր կամ վաղը 17 հազար կենսաթոշակառուների հետ ենք վճարելու 44 մլն դրամ. Նիկոլ Փաշինյան

Այսօր կամ վաղը 17 հազար կենսաթոշակառուների հետ ենք վճարելու 44 մլն դրամ. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
11:44, 24 август 2022
Այսօր՝ օգոստոսի 24-ին, Կառավարության հերթական նիստում կենսաթոշակների բարձրացման հարցը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև կառավարության նախկինում կայացրած որոշմանը, որը դարձյալ կենսաթոշակների դեֆակտո բարձրացման հնարավորություն է տալիս. խոսքը անկանխիկ առևտրի դեպքում գումարի հետվճար իրականացնելու մասին է, ինչը գործում է հուլիսի 1-ից:

Վարչապետը նշեց, որ պետք է մի քիչ ավելի ակտիվ աշխատել բանկերի հետ շահառուների շրջանակն ավելի ընդլայնելու համար. «Կամ էլ նպաստենք, որ կենսաթոշակառուներն ավելի արագ դառնան այն բանկերի հաճախորդ, որոնք մասնակցում են այս ծրագրին»:

«Այժմ 173 հազար շահառուներից 17 հազար կենսաթոշակառու արդեն կոնկրետ սկսել է անկանխիկ գործարքները՝ նախկին 0-ի փոխարեն: Եվ այժմ մենք իրենց 44 մլն դրամ հետ ենք վճարում այսօր կամ վաղը»,- նշեց վարչապետը և ընդգծեց, որ այս փուլում ինչ-որ կերպ գնաճի ազդեցությունը զսպվում է՝ հույս հայտնելով, որ հաջորդ որոշումներով առաջանցիկ կլինեն:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում արձանագրված է, որ մինչև 2026 թվականը միջին կենսաթոշակը պետք է դարձվի 61 հազար դրամ. «Ամեն ինչ կանենք տեմպը հնարավորինս արագ պահելու համար»:

Մանրամասն՝ տեսանյութում: