Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեք բանկ արդեն միացել է կենսաթոշակների և նպաստների անկանխիկ գործարքների 10 տոկոս հետվճարի ծրագրին

Երեք բանկ արդեն միացել է կենսաթոշակների և նպաստների անկանխիկ գործարքների 10 տոկոս հետվճարի ծրագրին
Հասարակություն
23:00, 02 июнь 2022
Կառավարության այսօրվա նիստում, կանխիկի շրջանառության կրճատմանը վերաբերող օրինագծի քննարկման ընթացքում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է վերջերս կառավարության ընդունած այն որոշմանը, որի համաձայն 10 տոկոս հետվճար է նախատեսվում կեսաթոշակների, նպաստների անկանխիկ գործարքների դեպքում:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ծրագրին արդեն երեք բանկ է միացել՝ «Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» և «Հայբիզնեսբանկը»: Շուրջ 560 հազար թոշակառուներից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են իրենց թոշակները ստանում, իսկ 80 հազար նպաստառուներից՝ դեռևս 1000-ը: Կարծում եմ, որ այս որոշումը հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո, մնացածն էլ կփորձեն անցել անկանխիկի մեր այս քաղաքականության տրամաբանության մեջ» ,- ընդգծել է նախարարը:

Վարչապետն էլ նշել է, որ այն թոշակառուները և նպաստառուները, որոնք անկանխիկ չեն ստանում իրենց կենսաթոշակն ու նպաստը, հնարավորություն ունեն այս ընթացքում բանկային քարտեր ստանալու. «Իհարկե, հույս ունեմ, որ մեր բանկերը կկարողանան այդ հոսքերը պատշաճ ձևով սպասարկել»: