Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես չէի ուզենա Նենսի Փելոսիի այցին հակառուսական կոնտեքստ տալ. Փաշինյան

Ես չէի ուզենա Նենսի Փելոսիի այցին հակառուսական կոնտեքստ տալ. Փաշինյան
Քաղաքականություն
23:00, 30 сентябрь 2022
 
«Ես չէի ուզենա Նենսի Փելոսիի այցին հակառուսական կոնտեքստ տալ: Այդ այցը հակառուսական չի եղել, այդ այցը եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլ, և այո, պետք չի թերագնահատել այդ քայլը»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը շատ կարևորեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը և ընդգծեց, որ նա եղել է ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որն այցելել է Հայաստան. «Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այցը ոչ թե տարածաշրջանային էր, այլ հատկապես այց էր ՀՀ: Ասվեց նաև, որ դա գնահատանք է Հայաստանի ժողովրդավարությանը»: