Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը Հունաստանին բացահայտ սպառնում է հարձակմամբ

Էրդողանը Հունաստանին բացահայտ սպառնում է հարձակմամբ
Քաղաքականություն
17:16, 07 октябрь 2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է օգտագործել սպառնալիքի լեզուն իր արևմտյան հարևան Հունաստանի նկատմամբ: 

«Թող սա լսի ոչ միայն Հունաստանը։ Մենք կարող ենք հանկարծակի գալ մի գիշեր՝ անկախ նրանից, թե որ երկիրը կհարձակվի մեզ վրա։ Նրանք պետք է իմանան այդ մասին»,- ասել է Էրդողանը Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ հրավիրված մամուլի ասուլիսում։ 

Պատասխանելով հույն լրագրողի այն հարցին, թե արդյոք այս խոսքերը նշանակո՞ւմ են սպառնալիք՝ հասցեագրված Հունաստանին, Էրդողանն ասել է. «Եթե դուք դա հասկանում եք, ուրեմն նրանք ևս պետք է հասկանան»: