Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ նախագահ Բայդենը զգուշացրել է միջուկային զենքի կիրառման իրական սպառնալիքի մասին

ԱՄՆ նախագահ Բայդենը զգուշացրել է միջուկային զենքի կիրառման իրական սպառնալիքի մասին
Քաղաքականություն
20:50, 07 октябрь 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է, որ սառը պատերազմից հետո առաջին անգամ աշխարհին սպառնում է «միջուկային զենքի կիրառման» վտանգը՝ գրում է ՏԱՍՍ-ը։

Բայդենի խոսքով՝ այդ սպառնալիքն առաջին դեպքն է Կարիբյան ճգնաժամից հետո։ Նա պարզաբանել է, որ դա հնարավոր է, եթե «իրավիճակն իսկապես շարունակի զարգանալ ներկա ճանապարհով»։

Ամերիկացի առաջնորդն ասել է, որ ինքը «բավականին լավ է ճանաչում» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և նա «չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բայդենին մեղադրել էր միջուկային զենքի մասին Պուտինի խոսքը խեղաթյուրելու համար։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթը սկսել է Ռուսաստանի նախագահի կեղծ մեջբերումներով։ Զախարովան պարզաբանել է, որ Պուտինը չի հայտարարել այն, ինչով իր ելույթը սկսեց Բայդենն ու ինչը փորձեց վերագրել Ռուսաստանի նախագահին։