Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ նախագահը նախատեսում է Աստանայում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ

ՌԴ նախագահը նախատեսում է Աստանայում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ
Քաղաքականություն
19:18, 12 октябрь 2022
ՌԴ  նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին Վլադիմիր Պուտինը նախատեսում է Աստանայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ»,- լրագրողներին ասել է Ուշակովը:

Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ բանակցություններում կքննարկվեն ոչ միայն երկկողմ համագործակցությունը, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը «ակտիվորեն եւ ամեն կերպ նպաստում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։