Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվեյցարիան հաստատակամ է նպաստելու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը․ Շտեֆան Մյուլեր Ալտերմատ

Շվեյցարիան հաստատակամ է նպաստելու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը․ Շտեֆան Մյուլեր Ալտերմատ
Քաղաքականություն
13:53, 14 октябрь 2022
ՀՀ ԱԽ քարտուղարը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ․

«Պատվիրակության կազմում էին հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, դաշնային պատգամավոր Միշել Մատերը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը և հայ-շվեյցարական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:

Ներկայացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Ընդգծել եմ, որ Ադրբեջանի այս գործողությունները նաև հարձակում է ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:

Շտեֆան Մյուլեր Ալտերմատն ընդգծել, որ Շվեյցարիան հաստատակամ է նպաստելու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում պարոն Մյուեր Ալտերմատը բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական և համայնքային ժողովրդավարական ընտրությունները:

Հանդիպման շրջանակներում նաև քննարկել ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները»: