Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ պատգամավորներին է ներկայացրել երևանյան հանդիպումների մանրամասները

Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ պատգամավորներին է ներկայացրել երևանյան հանդիպումների մանրամասները
Քաղաքականություն
22:33, 18 октябрь 2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ։
Ազգային ժողովին են ներկայացվել երևանյան հանդիպումների մանրամասները։

Նախագահ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։

Պատասխանելով հարցերին՝ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին։