Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանին մեղադրել պատերազմը հրահրելու մեջ սա ամենամեծ դավաճանութունն է, որ կարելի է անել Հայաստանի դեմ․ Արման Եղոյան

«Այս երեք օրերին մենք շատ ճառեր լսեցինք անցյալի մասին, ներկայի մասին  դավաճանության մասին, կապիտուլյացիայի մասին, հողատվության մասին, տարբեր էպիտետներ լսեցինք ու ընդհանրապես էս վերջին 5 ամիսներին շատ ենք լսում նման էպիտետներ, և ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մենք պետք է չխոսենք անցյալի մասին։ Չէ, մենք պետք է խոսենք անցյալի մասին, որովհետև անցյալը երբեք չի մահանում, անցյալը նույնիսկ անցյալ չէ»,-այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։  
 
Այնուհետև Արման Եղոյանն ասաց, որ անցյալը մեր ներկան է, մենք ապրում ենք անցյալի կերտած ներկայում, և այն մարդիկ, որոնք փորձում են այսօր մոռացության տալ անցյալը, փորձում են իրենց հանել ներկայի պատասխանատվությունից։

Այնուհետ խոսելով բանակի գեներալների մեկի մասին՝ Արման Եղոյանն ասաց․  
«Մեր բանակի փառապանծ գեներալներից մեկը կառուցում է մի մեծ քառահարկ առանձնատուն, չգիտենք՝ ինչ փողերով, չգիտենք՝ ում ուժերով, և սա ամբողջ պատմությունը չի, այդ առանձնատունը վաճառում է մեր բանակի վրա՝ իր կարիքների համար և նվիրում այդ նույն գեներալին, ով կառուցել է այդ նույն առանձնատունը։ Եթե գա ժամանակ, գրվի կոռուպցիայի պատմության մասին գիրք, սա երևի կլինի հենց առաջին էջում՝ որպես կոռուպցիայի հանճարեղ օրինակ»,-ասաց Արման Եղոյանը։ 

Այնուհետև նա բերեց օրինակներ, թե ինչ միջոցների են տիրապետել նախկինները։