Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն սկսել է առաքելություն տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին

ԵՄ-ն սկսել է առաքելություն տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին
Քաղաքականություն
19:17, 20 октябрь 2022
Եվրամիությունն այսօր սկսել է առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մոնիտորինգի հարցերով, հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Այսօր սկսվել է այդ առաքելության տեղակայումը»,- ասել է Բորելը Բրյուսելում լրագրողներին եվրոպական գագաթնաժողովի մեկնարկից առաջ։ Նա նաև հայտնել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այդ առաքելության որոշման մասին, որն ընդունվել է հոկտեմբերի 17-ին ԵՄ ԱԳ նախարարների նիստին։ 

 Երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարները Լյուքսեմբուրգում կայացած նիստին պաշտոնապես հաստատել են Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան 40 դիտորդներ ուղարկելու հարցը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ «ԵՄ մինչև 40 մոնիտորինգային հարցերով փորձագետների ուղարկումը Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով ուղղված է վստահության միջոցների ստեղծմանը անկայունության պայմաններում, որը ռիսկ է ստեղծում մարդկային կյանքերի համար և սպառնալիք է ներկայացնում հակամարտության կարգավորման գործընթացի համար»։ ԵՄ-ն հաստատել է, որ դիտորդական առաքելությունը կտևի երկու ամիս։ Դրա տեղակայումն արագացնելու համար նախատեսվում է անձնակազմը տեղափոխել Վրաստանից։

Անցած ուրբաթ հաղորդվել է, որ Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը ժամանել է Երևան՝ նախապատրաստելու Ադրբեջանի հետ սահմանին մոնիտորինգային առաքելության աշխատանքը։