Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը. հայտնի է քննարկման շրջանակը

Մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը. հայտնի է քննարկման շրջանակը
Քաղաքականություն
10:22, 28 октябрь 2022
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը:

Ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր կքննարկվեն և կընդունվեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։

ՌԴ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետները կքննարկեն ԱՊՀ-ում համագործակցությունը, կապերի ընդլայնումը տնտեսության, առևտրի, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում։
Հայաստանը հանդիպմանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ղազախստանն այս տարի նախագահում է համագործակցությունը, 2023 թվականին ԱՊՀ-ում նախագահելու է Ղրղզստանը,  համանախագահողները կլինեն Ղազախստանն ու Ռուսաստանը։