Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հոկտեմբերի 27 կարող է կրկնվել միայն այն ժամանակ, երբ քաղաքական պայքարը կանգ է առնում». Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, Civic.am-ի հարցին, թե արդյոք ձևավորվել են այն խմբերը, որոնք, ըստ Մանուկյանի, պետք է ձևավորվեին ու գնային իշխող ուժի պատգամավորների և բարձրաստիճան ոստիկանների ետևից, պատասխանեց, որ ամսի 20-ին նա կառաջարկի այդ գաղափարը նաև իր գործընկերներին, քանի որ, նրա խոսքով, միայնակ այդպիսի բան չեն անում։

 Իսկ հարցին, թե արդյոք ռիսկ չկա, որ այդ խմբերում կլինեն հոկտեմբերի 27-ի «ռոմանտիկների» (բնորոշումը Մանուկյանինն է- խմբ.) նման անհատներ և կկրկնվեն հոկտեմբերի 27-ի բռնությունները, Մանուկյանը նշեց.

 «Այդպիսի դեպքեր պատահում են միայն այն ժամանակ, երբ քաղաքական պայքարը կանգ է առնում։ Տարբեր աստիճանի ցնդաբանությամբ տարված մարդիկ են հայտնվում  և պետությանը սպառնացող քայլեր իրականացնում»։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան