Քաղաքացիակենտրոն
լրատվություն

27 տարվա ընդմիջումից հետո 1-ին անգամ Կուբայի նախագահը կմեկնի Թուրքիա

27 տարվա ընդմիջումից հետո 1-ին անգամ Կուբայի նախագահը կմեկնի Թուրքիա
Քաղաքականություն / Աշխարհ
22:09, 17 ноябрь 2022
27 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Թուրքիա կմեկնի Կուբայի նախագահը: Նախագահ Միգել Դիազ-Կանելին Թուրքիայում կգտնվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Կուբայի նախագահի այցը միտված է Թուրքիա-Կուբա հարաբերությունների ամրապնդմանը:

Կուբայի նախագահի հետ Թուրքիա են այցելելու այդ երկրի արտգործնախարարը և մի շարք այլ նախարարներ, այդ թվում՝ էկոնոմիկայի և ներդրումների:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն էր այցելել Թուրքիա 1996-ին: