Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդ ո՞նց է՝ միջազգային հարթակներում չեն բացակայում, Աննա Գրիգորյանը մեզ հետ Մադրիդում էր, իսկ էստեղ չեն արթնանում. Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայության մասին

«Երկրի ազգային անվտանգային միջավայրի մասին խոսելու իրավունքը պետք է ձեռք բերվի նաև աշխատանքի շնորհիվ»,- այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ընդգծեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հիշեցրեց, որ Աննա Գրիգորյանը իրենց հետ Մադրիդում էր: 

«Էդ ո՞նց է՝ միջազգային հարթակներում չեն բացակայում, իսկ մեր երկրի ներքին խնդիրների կարգավորման կարևորագույն օրակարգի ձևավորման հարցերում, որպես կանոն, ուզում են՝ արթնանում են, ուզում են՝ չեն արթնանում, բացակայում են. էդպես չի լինում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ նրանք տեղեկացված են եղել հանձնաժողովի նիստի աշխատանքների մասին: