Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննիչ հանձնաժողովում միասին մեծ ճանապարհ պիտի անցնենք. Անդրանիկ Քոչարյանը՝ հանձնաժողովի նիստին Արծրուն Հովհաննիսյանի մասնակցության մասին

Քննիչ հանձնաժողովում միասին մեծ ճանապարհ պիտի անցնենք. Անդրանիկ Քոչարյանը՝ հանձնաժողովի նիստին Արծրուն Հովհաննիսյանի մասնակցության մասին
Քաղաքականություն
12:30, 09 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցել է նաև Արծրուն Հովհաննիսյանը՝ փորձագետի կարգավիճակով. «Պարոն Հովհաննիսյանին առաջարկվել է հանձնաժողովի փորձագետի կարգավիճակը, և ինքը սիրով ընդունել է դա: Պարոն Հովհաննիսյանը մեզ օգնելու է շատ-շատ հարցերում, որովհետև ինքը ոչ միայն դասավանդել է, այլև կյանքի փորձ է անցել՝ սկսած զինված ուժերի ակունքներից. ռազմական գիտառազմական»:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց. «Յուրաքանչյուր մարդ, ով անկեղծ իր ներդրումն է առաջարկել և ձեռք է մեկնել մեր երկրի ապագային միտված գործողություններում, պետք է մեր հանձնաժողովի կողմից նկատված լինի՝ անկախ նրանից, թե ինչ շահարկումների միջով են փորձում անցկացնել: Շահարկումներն ու ֆեյքերը պետք է մի օր վերանան մեր կյանքից, և իրական գործընթացների մեջ իրական մարդը պետք է իր գիտելիքները ծառայեցնի մեր երկրի կարիքների համար»:

Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց Արծրուն Հովհաննիսյանին ներկա գտնվելու համար. «Առավել ևս, որ քննիչ հանձնաժողովը օր օրի մոտենում է իր ձևավորման վերջնական փուլին, և այնտեղ մեծ, շատ մեծ ճանապարհ պիտի անցնենք միասին: Եվ ակնկալում եմ, որ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերները կգիտակցեն դրա կարևորությունը, որովհետև դա մի աշխատանք է, որը մնալու է մեր հետևից եկող քաղաքական ուժերի համար»: