Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Ղազինյանը Եռաբլուրի արժեքը չի հասկանում. Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան»-ին առաջարկեց այլ թեկնածուի առաջադրել

Արթուր Ղազինյանը Եռաբլուրի արժեքը չի հասկանում. Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան»-ին առաջարկեց այլ թեկնածուի առաջադրել
Քաղաքականություն
14:47, 06 сентябрь 2021
«Կարծում եմ, որ «Հայաստան» դաշինքը այլ թեկնածուի պետք է առաջադրի, որովհետև պարոն Ղազինյանը Եռաբլուրի արժեքը չի հասկանում, մեր բոլորի ծնկները պետք է ծալվեն Եռաբլուրում, էսօր մեր երկրի դուռը բացվում է Եռաբլուրով»,- հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնելով Սեյրան Սարոյանի խոսքերը՝ ուղղված Արամ Մանուկյանին, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Պարոն Ղազինյան, դու դասախոս տղա, շիշը քո համար չէր, շիշ մի շպրտի, դու շիշը բռնի, որովհետև վաղը գնալու ես լսարան, գնա ու ներողություն խնդրի ուսանողներից»:

Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան» դաշինքին առաջարկեց ընդառաջ գնալ և այլ թեկնածուի առաջադրել. «Տեղը ձերն է, իսկ ես դեմ եմ քվեարկելու»:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ քաղաքացիների ընդունելության և հանձաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: