Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, պատգամավորներից մեկը հայտնվել է հիվանդանոցում

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, պատգամավորներից մեկը հայտնվել է հիվանդանոցում
Քաղաքականություն / Տարածաշրջան
21:11, 06 декабрь 2022
Թուրքիայի Միլլի Մեջլիսում (խորհրդարան)  բյուջեի  նախագծի քննարկման երկրորդ օրը պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունից պատգամավոր Զաֆեր Ըշըքի և  ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի միջև, ինչին միջամտել են նաև այլ պատգամավորներ: Ծեծկռտուքի արդյունքում ընդդիմադիր «Լավ»  կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց: